Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արմենակ Արմենակյան փողոցում: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից, մանրամասնելով, որ Արմենակյան – Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների հետադարձը կարգելվի: