Իրանի կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նավթագազային օբյեկտների և ենթակառուցվածքների վրա հարվածները սպառնում են համաշխարհային էներգետիկ շուկաների և Մերձավոր Արևելքի կայունությանը, հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի հարձակումները Հաբշանի բնական գազի վերամշակման համալիրի վրա։
Նման գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և սպառնում են ոչ միայն ամբողջ Մերձավոր Արևելքի, այլև համաշխարհային էներգետիկ շուկաների կայունությանը», – ասվում է հայտարարության մեջ։