Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Սեթ Մագազիների հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 17-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Սեթ Մագազիների հետ։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:

«Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումները։

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին։

Կողմերն ընդգծել են նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը» ,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment