Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է անցկացրել Թուրքիայի, Եգիպտոսի և Պակիստանի գործընկերների հետ։
Իրանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Արաղչին քննարկել է «ԱՄՆ-ի և Իսրայելի Իրանի դեմ ռազմական ագրեսիան և դրա տարածաշրջանային ու գլոբալ հետևանքները», ինչպես նաև «տարածաշրջանի երկրների միջև զգոնության և համակարգված գործողությունների անհրաժեշտությունը այս սպառնալիքների առջև»։
