Երևանում 1 տարեկան տղա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվեց


Հասարակություն


Երևանում 1 տարեկան տղա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվեց 2 ամսով։ Այս մասին Armenia Sputnik-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ 1 տարեկան երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցվել էր քրվարույթ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Ավելի վաղ հայտնել էինք՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա։ Հայտնի դարձավ, որ երեխային ծեծել է խորթ մայրը։ Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։


Leave a Comment