Նոր ֆրանսիական միջուկային շարժիչով ավիակիրը, որը 2038 թվականին կփոխարինի Ֆրանսիայի ռազմածովային նավատորմի իր տեսակի մեջ միակ նավին՝ «Շառլ դը Գոլին», կկոչվի «France Libre»։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի արևմուտքում գտնվող «Naval Group» նավաշինարան այցելության ժամանակ։
«Ազատ մնալու մեր ցանկությունը ցանկացած գնով անկախության, գործողությունների լիակատար և անսահմանափակ ինքնավարության, մեր ուժերի տեղակայման ցանկություն է այնտեղ, որտեղ դա պահանջում է Ֆրանսիայի շահերի պաշտպանությունը, աշխարհի ցանկացած վայրում։ Ահա թե ինչու մեր նոր ավիակիրը կկոչվի «Ազատ Ֆրանսիա», – հայտարարել է Մակրոնը։