Նոր սերնդի ավիակիրի արտադրությունը, որը կփոխարինի Ֆրանսիայի ռազմածովային ուժերի միակ նմանատիպ նավին՝ «Շառլ դը Գոլ» ավիակիրին, կարժենա մոտ 10 միլիարդ եվրո։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի արևմուտքում գտնվող «Նավատորմի խմբի» օբյեկտ այցելության ժամանակ, որտեղ կառուցվելու է նավը։
«Մեր ավիակիրը կարժենա մոտ 10 միլիարդ եվրո։ Սա խոշոր ներդրում է, բայց այն օգուտ կբերի բոլորին», – հայտարարել է պետության ղեկավարը։