Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ ծառայությունից խուսափելու հոդվածով քրգործ է հարուցվել․ ԳԴ

Մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով, Armenia Today-ին հայտնեցին Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Դատախազը 2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ ՔՕ 461-րդ հոդվածի 1-ին մասով (պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը, պատժվում է աազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով)»,- հայտնեցին դատախազությունից: 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել էին ավագ Գասպարյանի և նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս: Հանրային մեղադրողը պահանջել էր Գասպարյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման:

Leave a Comment