Ուկրաինան ԵՄ երկրների համար լուծում չէ, այլ խնդիր։ Ավելի լավ կլինի, որ նրանք կենտրոնանան իրենց զինված ուժերի ամրապնդման վրա, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Եվրոպան պետք է կենտրոնանա իր վրա, այլ ոչ թե Ուկրաինայի։ Ուկրաինան լուծում չէ, Ուկրաինան խնդիր է։ Ուկրաինան մեզ ավելի թույլ է դարձնում, այլ ոչ թե ուժեղ։ Եթե մենք ուզում ենք ավելի ուժեղ դառնալ, պետք է կենտրոնանանք մեզ վրա», – ասել է Օրբանը բրիտանական GB News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ Եվրոպան ավելի լավ կանի, եթե կենտրոնանա իր զինված ուժերի ամրապնդման վրա։