18 մարտի 2026 – 14:36 AMT
PanARMENIAN.Net – UFC-ն թարմացրել է քաշային կարգից անկախ (Pound-for-pound) դասակարգման աղյուսակը, որտեղ ընդգրկվել է 15 մարտիկ։ Թարմացված ցուցակում կրկին տեղ է գտել նաև հայ մարտիկ Արման Ծառուկյանը, որը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։
Թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) դասակարգման աղյուսակում Ծառուկյանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն ամերիկացի Ջասթին Գեյջիին։ Այդ քաշային կարգի գործող չեմպիոնը Իլյա Տոպուրիան է, հայտնում է Factor.am-ը:
UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել կիսամիջին քաշային կարգի (մինչև 77 կգ) չեմպիոն Իսլամ Մախաչևը։
29-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում իր նախորդ մենամարտը անցկացրել է 2025 թվականի նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Հայ մարտիկը խառը մենամարտերում անցկացրել է 26 հանդիպում, որոնցից 23-ում տարել է հաղթանակ և կրել 3 պարտություն։