18 մարտի 2026 – 12:47 AMT
PanARMENIAN.Net – «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին:
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը համատեղ իրականացնում են մշտադիտարկման աշխատանքներ:
Ընձառյուծն ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:
