«Պարզ կարո՞ղ եք ասել՝ հանվա՞ծ է, թե՞ ոչ Անկախության հռչակագիրը»․ լրագրողը՝ Սրբուհի Գալյանին

«Պարզ կարո՞ղ եք ասել՝ հանվա՞ծ է, թե՞ ոչ Անկախության հռչակագիրը»․ լրագրողը՝ Սրբուհի Գալյանին

«Սահմանադրությունն իրավական ակտ է, սպասեք, երբ հրապարակվի, ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ արձագանքելով լրագրողների՝ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չլինելու հարցին։ «Քաղաքական հանձնառությունը կրում է իշխող կուսակցությունը և կառավարությունը, և ուրեմն որոշումների կայացման պատասխանատուն կառավարությունն է. ինչպես կառավարությունը որոշի, այնպես էլ կհրապարակվի։ Խորհուրդն իր կարծիքն է հայտնելու, խորհրդի քվեարկությամբ մի շարք մասնագիտական հարցեր են որոշվում, բայց ես չեմ առաջնորդվում այն տեսլականով, որ խորհուրդը դեմ է լինելու որևէ դրույթի»,- շարունակել է Գալյանը։ «Պարզ կարո՞ղ եք ասել, ձեր քննարկման ժամանակ ներածության մե՞ջ է, թե՞ դուրս է Անկախության հռչակագիրը, հանվա՞ծ է, թե՞ ոչ»,- ասաց լրագրողը։

«Ես որևէ պարտականություն չունեմ ձեզ ասելու, թե ներքին աշխատանքային քննարկումներում ինչ է քննարկվում, բայց ունենք պարտականություն՝ լինելու բաց այն պահից սկսած, երբ տեսքստը կլինի պատրաստ»,- պատասխանեց նախարարը։

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Leave a Comment