1 տարեկան երեխային մոտ երկու ամիս ծեծել են ու փորձել սպանել. երեխայի հոր երկրորդ կնոջը կալանավորելու միջնորդություն կա

1 տարեկան երեխայի նկատմամբ 2026-ի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, հայտնում են դատախազությունից:

Վերակենդանացման բաժնում գտնվող փոքրիկը 21-ամյա մոր չորրորդ երեխան է, զույգ տղաներին, ըստ Արարատի մարզի համագյուղացիների, մանկատուն են տարել, իսկ գյուղում տատիկի խնամքին է մնացել երեքամյա աղջնակը: Մայրը «Ազատությանն» ասել էր, որ երեխային նախկին ամուսնու մոտ է թողել, մինչև ինքը վարձով բնակարան գտներ:

Leave a Comment