
Պատրաստ ենք ամբողջ ներուժով սատարել «Առաջարկ Հայաստանին» ծրագրին։
Պատրաստ ենք ակտիվ մասնակցել ծրագրի հզորացմանը և գաղափարների կյանքի կոչմանը։
Պատրաստ ենք կանգնելու Գագիկ Ծառուկյանի կողքին, ինչպես նա կանգնեց մեր կողքին՝ օգնելով հազարավոր երիտասարդների միավորվել «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական միության շուրջ և իրագործել մեր ծրագրերը։
Երաշխավորված խաղաղությունը երիտասարդ սերնդի համար վստահության և հայրենիքում մնալու բանաձևն է։
Մենք բարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի աջակցությունը Արցախի երիտասարդությանը։ Դժվար պահին մեր կողքին լինելը երբեք չի մոռացվի։
Երիտասարդների համար խաղաղ, անվտանգ և տնտեսապես կայուն Հայաստանը նշանակում է արժանապատիվ և որակյալ կրթություն,
մասնագիտությանը համապատասխան աշխատանք,
մրցունակ վարձատրություն, բնակարան ձեռք բերելու իրատեսական հնարավորություն, պետական աջակցությամբ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու հստակ և հասանելի մեխանիզմներ։
Մենք միանում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրին և առաջ ենք քաշում մեր ծրագրային առաջարկները.
1. Ռազմաարդյունաբերական և ռազմավարական ոլորտներում կրթություն ստացած երիտասարդների համակարգային ներգրավում,
գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացում, միջազգային փորձի փոխանակման ծրագրերի ընդլայնում,
2. Արցախից տեղահանված երիտասարդների համար պետական հոգեբանական և սոցիալական աջակցության երկարաժամկետ ծրագրերի իրականացում։
3. Կրթության և աշխատաշուկայի համակարգային համադրվածություն
4. Կրթական ծրագրերի վերանայում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով
5. Երիտասարդական ձեռներեցության խթանում
6. Անտոկոս կամ արտոնյալ վարկային գործիքների և նպատակային դրամաշնորհների տրամադրում,
7. Մարզերում հեռավար աշխատանքի և նորարարական հաբերի ստեղծում
8. Քաղաքացիական և քաղաքական որոշումների կայացման գործընթացում ներգրավվածության ընդլայնում
9. Պետական կառույցներում երիտասարդական խորհրդատվական մարմինների ձևավորում։