
Երևանի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ․
«Ահա թե ինչ տեսք կունենա Ամիրյան փողոցը երկու ամսից: Ինչպես նշել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մայրաքաղաքի այն հատվածները, որտեղ բացակայում են մայթերը, արդեն գույքագրվել են։ Շուտով այդ վայրերում ևս կստեղծվեն հարմարավետ և բարեկարգ մայթեր՝ ապահովելով անվտանգ ու հասանելի միջավայր մարդկանց համար»։
Երևանի Ամիրյան փողոցում իրականացվում են սալիկների քանդման աշխատանքներ։ Բարեկարգման աշխատանքներն իրականացվելու են 3 փուլով` Ամիրյանի սկզբից մինչև Զաքյան փողոց, այնուհետև Մաշտոցի պողոտա, ապա Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց։ Ամիրյան փողոցի վերանորոգումը նախատեսվում է ավարտել մինչև ապրիլի վերջ։