Իրանը պաշտոնապես հաստատել է, որ Ալի Լարիջանին սպանվել է։ Այս մասին հայտնել են իրանական պետական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների նրա որդին՝ Մորտազա Լարիջանին, և նրա անվտանգության ծառայության ղեկավարը նույնպես սպանվել են։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաստատել է «Բասիջ» զորքերի հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանիի մահը: Միևնույն ժամանակ, Իրանի Անվտանգության խորհուրդը հաստատել է իր քարտուղար Ալի Լարիջանիի մահը։