Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստացել է դաժան վրեժ լուծել Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան համար։
«Իհարկե, դաժան վրեժ է սպասվում այն հանցագործ ահաբեկիչներին, ովքեր իրենց ահաբեկչական ագրեսիայի ընթացքում իրենց ձեռքերը ներկել են Իրանի սուրբ երկրի ճնշված, բայց քաջարի և անսասան նահատակների արյունով», – ասել է Փեզեշքիանը:
Նա նաև ցավակցություն է հայտնել Լարիջանիի մահվան կապակցությամբ։