Հայաստանի մարզերում մարտի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 16-18 աստիճան, երեկոյան՝ 9-11 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 7-11 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 8-10 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 4-8 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 10-13 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 10-13 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 6-10 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 14-17 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 17-19 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 6-9 աստիճանի։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 2-6 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 9 աստիճան։
