«Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կերկարաձգի համագործակցությունն ակումբի հետ, հաղորդում է Sport.es-ը։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028թ. հունիսը։
Կողմերը վաղուց են հասել համաձայնության, սակայն հանրայնացման համար սպասում էին «Բարսելոնայի» նախագահական ընտրության ավարտին։ Նախագահի պաշտոնում վերընտրվել է Ժոան Լապորտան։
Ֆլիկը գոհ է իր կյանքից Բարսելոնայում և թիմից։ Նրա գլխավոր նպատակը նոր սերնդի խաղացողների հետ Չեմպիոնների լիգայի գավաթի նվաճումն է։
«Բարսելոնան» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 4 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Ռեալին»։