Իրաքում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Այս մասին հայտնել է «Al Hadath» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյուններ են լսվել Բաղդադի «Կանաչ գոտում», որտեղ գտնվում են կառավարական շենքերը և օտարերկրյա դեսպանատները, այդ թվում՝ ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը։ Դեսպանատան շենքից ծուխ էր բարձրանում։