Դմիտրիև. Թրամփը չի մոռանա ՆԱՏՕ-ի աջակցության բացակայությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է ՆԱՏՕ-ի երկրներից և չի մոռանա նրանց կողմից Հորմուզի նեղուցի բացմանը աջակցության բացակայությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

«Նախագահ Թրամփը հիասթափված է ՆԱՏՕ-ից և քննադատում է այն «շատ հիմար սխալի» համար։ Նա չի մոռանա փոխադարձության բացակայության մասին», – գրել է նա իր Facebook-ում։

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը լրագրողներին ասել էր, որ ԱՄՆ ՆԱՏՕ-ի գործընկերները «շատ հիմար սխալ» են թույլ տալիս՝ հրաժարվելով գործել Հորմուզի նեղուցում։

Leave a Comment