Հունիսի 15-21-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը կընդունի Դևիսի գավաթի (տղամարդկանց աշխարհի գավաթ) եվրոպական գոտու չորրորդ ենթախմբի հանդիպումները։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան:
Հայաստան կժամանեն Ալբանիայի, Անդորայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Մալթայի ու Սան Մարինոյի հավաքականները։
Տարվա գլխավոր մրցաշարին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականի կազմը դեռ չի հրապարակվել։
Նախորդ անգամ Հայաստանում Դևիսի գավաթի խաղարկություն անցկացվել է 2008 թվականին։