Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը առաջարկել է փոփոխություններ կատարել օտարերկրացիների մուտքի կարգում՝ նախատեսելով առանց վիզայի երկիր մուտք գործելու համար պարտադիր նախնական ծանուցման համակարգ։

Ինչպես հայտնել է Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իրինա Վոլկը, դաշնային օրենքի նախագծով առաջարկվում է, որ առանց վիզայի մուտք գործել ցանկացող օտարերկրյա քաղաքացիները նախապես տեղեկացնեն իրենց այցի մասին։ Նրա խոսքով՝ 2025 թվականի հունիսի 30-ից կգործարկվի փորձնական փուլ, որի ընթացքում օտարերկրացիները հնարավորություն կունենան ներկայացնել այդ ծանուցումը։ Միևնույն ժամանակ առաջարկվում է 2028 թվականի հունվարի 1-ից դադարեցնել միգրացիոն քարտերի լրացումը։ Այս փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ միգրացիոն քարտերում առկա տվյալների փոխանակումն արդեն իրականացվում է էլեկտրոնային եղանակով պետական մարմինների միջև։

Նախատեսվում է նաև ստեղծել նոր պետական տեղեկատվական ռեսուրս՝ «Օտարերկրյա քաղաքացու թվային պրոֆիլ»:

«Այս միջոցառումների իրականացումը հնարավորություն կտա պատշաճ կերպով վերահսկել օտարերկրյա քաղաքացիների Ռուսաստանում մնալը, իսկ միգրացիոն քարտերի օգտագործումը վերացնելը նպատակ ունի վերացնել պետական ​​​​մարմինների և կազմակերպությունների միջև գործառույթների կրկնօրինակումը», – եզրափակեց Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Leave a Comment