Կեղծ հոդված՝ Հայաստանում մարդկային օրգանների վաճառքի մասին․ Առողջապահության նախարարության արձագանքը




vtforeignpolicy.com անվանումով կայքում Հայաստանի մասին հերթական կեղծ նյութն է հրապարակվել:


 


Այս անգամ ապատեղեկատվություն տարածող հարթակը Հայաստանի իշխանություններին վերագրել է մարդկային օրգանների վաճառքի մասնակից լինելու մասին կեղծիքներ։


 


«Հաշվի առնելով Հայաստանի դեմ արտաքին ապատեղեկատվական հարձակումների հետագիծը՝ հարկ ենք համարում հայտարարել, որ «Փաշինյանի սև շուկան օրգանների համար․ ինչպես է Հայաստանի վարչապետը իր քաղաքացիներին մաս-մաս «վաճառում» Ֆրանսիային՝ փոխպատվաստումների համար» վերտառությամբ հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է։


 


Հայաստանի Հանրապետությունում օրգանների փոխպատվաստման ոլորտը կարգավորվում է օրենքով և համապատասխան պետական վերահսկողության ներքո է։


 


Նմանատիպ անհիմն պնդումները որևէ առնչություն չունեն իրականության հետ և պետք է դիտարկվեն բացառապես որպես ապատեղեկատվության տարածման հերթական փորձ»:


 


 ՀՀ առողջապահության նախարարություն


 


 


Leave a Comment