Լիբանանին Իսրայելի որոշ հարվածներ կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություն. ՄԱԿ


Լիբանանում բնակելի շենքերին, տեղահանված անձանց և բուժաշխատողներին Իսրայելի հասցրած ավիահարվածները մտահոգություն են առաջացնում միջազգային իրավունքի տեսակետից և կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություն:


Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչությունը։«Իսրայելական ավիահարվածները ոչնչացրել են ամբողջական բնակելի շենքեր խիտ բնակեցված քաղաքային շրջաններում, ընդ որում, հաճախ սպանելով մի ընտանիքի միանգամից մի քանի անդամի, այդ թվում՝ կանանց ու երեխաների», – Ժնևում լրագրողներին ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության ներկայացուցիչ Թամին ալ Հիթանը։


Իսրայելցի զինվորականները չեն մեկնաբանել նրա հայտարարությունները, սակայն ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ հարվածներ է հասցնում «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին։ Իսրայելի բանակը նաև հայտնել է Լիբանանի հարավում սահմանափակ ցամաքային գործողություն սկսելու մասին։


Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հարվածներ են սկսվել այն բանից հետո, երբ ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գրոհների՝ «Հեզբոլլահ»-ը սկսեց հարվածներ հասցնել Իսրայելին։ Լիբանանն արգելել է «Հեզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը երկրում։Լիբանանյան իշխանությունների տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 886 մարդ, ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է։


Leave a Comment