Պապոյանը և ԵՄ դեսպանը անդրադարձել են «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման ստեղծման համար աջակցությանը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը և ՀՀ-ում ԵՄ դեսպանը քննարկել են «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման ստեղծման համար հարցեր

Պապոյանը և ԵՄ դեսպանը անդրադարձել են «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման ստեղծման համար աջակցությանը


ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։


Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։


Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման և Հայաստանի կայուն տնտեսական զարգացման խթանմանն ուղղված հիմնական առաջնահերթությունները։


Անդրադարձ է կատարվել «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման ստեղծման համար տեխնիկական աջակցությանը, արտահանման խթանմանը, փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը, ինչպես նաև ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանը։


Նախարարը նաև կարևորել է UNIDO-ի աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանում ստեղծվել են չորս ժամանակակից տրամաչափարկման լաբորատորիաներ՝ յոթ մասնագիտական ուղղություններով, որոնցից երեքն ԵՄ ֆինանսավորմամբ ստացել են միջազգային ճանաչում։


 

Leave a Comment