Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի գավաթի խաղարկությունում Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ կայանալիք կիսաեզրափակչի պատասխան հանդիպման և իրենց ակնկալիքների մասին։
«ԲԿՄԱ-ի դեմ խաղում տրամադրված ենք միայն հաղթանակի. ուզում ենք հաղթել այս խաղում։ Կձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի մրցաշարում հաջորդ փուլ դուրս գալու համար»,- հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։
Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին արտագնա խաղում «Կրոսնոդարը» 1-3 հաշվով պարտություն էր կրել։
Այս դիմակայության հաղթողը դուրս կգա եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Մոսկվայի «Դինամոյի» կամ «Սպարտակի» հետ։