Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությամբ և բացակայության արգելքով։
Դատարանն արգելել է նրան առանց վարույթն իրականացնող մարմնի տեղեկության փոխել գտնվելու վայրը, արգելել այցելել թեմի նստավայր ու շփվել տեղի հոգևորականների հետ։
Իրավապահ մարմինները հոկտեմբերի 15-ին զանգվածային խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, ինչպես նաև Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, թեմի 12 քահանայի և 3 աշխատակցի տներում: Դատարանն ավելի ուշ ձերբակալել էր 6 հոգևորականի, այդ թվում՝ եպիսկոպոսին, ով կալանավորվել էր։
Հայաստանի գերագույն հոգևոր խորհրդի 6 հոգևորականի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել «դատական ակտի կատարումը խոչընդոտելու» մեղադրանքով։ Քրեական հետապնդման շրջանակում նրանց ելքը երկրից արգելափակվել էր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դա դատապարտել էր՝ անվանելով Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտում։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Այս պահի դրությամբ՝ կալանքի տակ է 1 արքեպիսկոպոս՝ Բագրատ Գալստանյանը։
