
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստի ժամանակ դատավորը որոշում կայացրեց Սրբազանի խափանման միջոց տնային կալանքը փոխել վարչական հսկողությամբ և բացակայության արգելքով։
Սրբազանի նկատմամբ կիրառվեցին նաև մի շարք արգելքներ․ արգելվում է առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը, հաղորդակցվել վարույթի մասնակիցների ու Արագածոտնի թեմի հոգևորականների հետ։ Բացի այդ, արգելվում է նաև այցելել Արագածոտնի թեմի նստավայր, մարզում գտնվող եկեղեցիներ։