Forbes-ը հրապարակել է 2025-ի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը

Forbes-ը հրապարակել է 2025-ի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է 2025 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը, որի առաջին հորիզոնականում հայտնվել է Ադամ Սենդլերը՝ շուրջ 48 միլիոն դոլար եկամուտով։  Երկրորդ տեղում է Թոմ Կրուզը՝ մոտ 46 միլիոն դոլարով, իսկ երրորդ հորիզոնականում՝ Մարկ Վահլբերգը՝ 44 միլիոն դոլար եկամուտով։

Լավագույնների ցանկում ներառվել են նաև Սքառլեթ Յոհանսոնը և Բրեդ Փիթը, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են չորրորդ և հինգերորդ տեղերը։

Forbes-ի տվյալներով՝ ցուցակում ընդգրկված են նաև Դենզել Վաշինգտոնը, Ջեք Բլեքը, Ջեյսոն Մոմոան և Դենիել Քրեյգը։

Ցանկում ընդգրկված ամենաերիտասարդ դերասանը դարձել է Միլի Բոբի Բրաունը, որը նույնպես հայտնվել է լավագույնների շարքում։

Ընդհանուր առմամբ, Forbes-ը նշում է, որ 2025 թվականին դերասանների եկամուտները նվազել են նախորդ տարվա համեմատ՝ ընդհանուր հասնելով մոտ 590 միլիոն դոլարի, ինչը մոտ 20 տոկոսով պակաս է 2024-ի ցուցանիշից։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment