Չորս տարի առաջ տնկեցինք այս 2 սոսիները, մեծացան, դարձան ծառեր։ Երեկ հայ տղամարդիկ 8 հոգով հարձակվեցին և արմատախիլ արեցին։
Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը։
«Անունը դրել են «ոջլոտ և կենսունակությունը սպառած» ծառերի փոխարինման ծրագիր և դրա քողի տակ քաղաքը սաղարթից են զրկում։ Կանաչ կմախքն են ջարդում, ինչը չենք վերականգնելու տասնյակ տարիներ։ Բոլորիս զրկում են թթվածնից ու ստվերից, իսկ ինձ թիրախավորելը, ուշադրությունը շեղելու համար է, քանզի լսարանս մեծ է։
Ամեն հիմար մեջբերմանը չեմ արձագանքում, քանզի կարևորը՝ է ո՞վ Է ասում, ինչը սկզբունքս է։ Ճիշտը ընտրեք ինքնուրույն, սիրելի՛ հայրենակիցներ»,-գրել է նա։
