Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է. Կաց




armtimes.com «Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին զոհվել է իսրայելական զինվորականների գիշերային հարձակման հետևանքով»:


 


Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:


 


«Լարիջանին ոչնչացվել է այսօր գիշերը»,- ասել է Կացը։ 


 


Իրանական կողմից այս լուրի մեկնաբանություն առայժմ չկա:


 


Նշենք՝ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Լարիջանիի գտնվելու վայրի միջակայքում հրթիռային հարվածներ են հասցվել:


 


Լարիջանիի մահվան մասին հայտարարվել էր նաև օրեր առաջ, սակայն կարճ ժամանակ անց տեղեկությունները հերքվել էին:


 


Leave a Comment