Բժիշկները պայքարում են 1-ամյա երեխայի կյանքի համար․ «Արաբկիր» ԲԿ

Նախօրեին «Արաբկիր» բժշկական համալիր ընդունված 1 տարեկան 2 ամսական երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար, «Ռադիոլուր»-ին հայտնեցին «Արաբկիր» ԲԿ-ից։

Մարտի 16-ին «Կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1-ամյա երեխա։ Ժամեր անց ՆԳՆ-ն հայտնեց, որ Արարատի մարզում մեկ տարեկան երեխայի սպանության փորձի համար ձերբակալվել է մեկ անձ։

Leave a Comment