Մարտի 17-19-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում

Մարտի 17-19-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում։ Այս մասին հաղորդում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։ 

Ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։

Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment