Մարտի 16-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում գործ է ստացվել հայցվոր Գլխավոր դատախազության կողմից՝ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Գլխավոր դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության նախկին պետ Վլադիմիր Թամրազյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը։
Գործը նույն օրը մակագրվել է Նարինե Ավագյանին, Վարույթ ընդունելու և նախնական դատալսումներ նշանակելու որոշման մասին տեղեկություններ Դատալեքս համակարգում դեռևս առկա չեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության նախկին պետ Վլադիմիր Թամրազյանն ու ընտանիքի անդամները 2026թ. փետրվարի 25-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
2023 թվականի մարտի 13-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է Վլադիմիր Ֆելիքսի Թամրազյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն: