
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը հոսպիտալացվել է առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։
Նշվում է, որ Իլյա II-ի վիճակը վատացել է երեկ երեկոյան, և նրա մոտ ախտորոշվել է «ստամոքսային արյունահոսություն»։ Գրում է «Սպուտնիկ Գրուզիան»։
Բժիշկները ձեռնարկել են հնարավոր ամեն ինչ նրա վիճակը բարելավելու համար․ «Հաշվի առնելով նրա տարիքը և մնացած բոլոր գործոնները՝ իրավիճակը բարդ է։ Հիվանդն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, հսկողության տակ է, և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բոլոր կենսական ֆունկցիաներն արագ վերականգնելու համար։ Իհարկե, հսկողությունը կշարունակվի», – ասված է ԲԿ-ի հաղորդագրության մեջ։