ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է արևմտյան դաշնակիցներին՝ Հորմուզի նեղուցով անցնող նավթատար նավերը ուղեկցելու նպատակով ռազմական նավեր չուղարկելու համար։
«Ոմանք մեծ ոգևորությամբ են մոտենում այս հարցին, ոմանք՝ ոչ», — ասել է նա՝ առանց կոնկրետ երկրներ նշելու։ — «Այդ երկրների թվում կան այնպիսիք, որոնց մենք տարիներ շարունակ աջակցել ենք։ Մենք պաշտպանել ենք նրանց լուրջ արտաքին սպառնալիքներից, սակայն նրանք անհրաժեշտ ոգևորություն չեն ցուցաբերում։ Իսկ ինձ համար ոգևորության մակարդակը կարևոր է»։
