ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողության ընթացքում վիրավորվել է մոտ 200 ամերիկացի զինծառայող, հաղորդում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) խոսնակ Թիմ Հոքինսին։
Նրա խոսքով՝ 10 զինվոր ծանր վիրավորվել է, իսկ 180-ը վերադարձել է ծառայության։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Հարվածները հասան Իրանի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ Սպիտակ տունը հարձակումը հիմնավորեց՝ հղում անելով Թեհրանից ենթադրաբար եկող հրթիռային և միջուկային սպառնալիքներին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելում գտնվող թիրախների վրա։
Հարվածներ հասցվեցին նաև Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան թիրախներին։ Իրանի վրա հարվածների հետևանքով սպանվեցին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և Իսլամական Հանրապետության ղեկավարության մի քանի այլ կարևոր դեմքեր։