
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդն առողջական խնդիրների պատճառով հոսպիտալացվել է Թբիլիսիի բժշկական կենտրոն: 93-ամյա կաթողիկոսը գտնվում է բժիշկների հսկողության տակ, հաղորդում է «Իմեդի» հեռուստաալիքը:
Պատրիարքի առողջական վիճակը վատացել է նախորդ գիշեր։ Առողջապահության նախարար Միխայիլ Սարջվելաձեն հայտնել է, որ կատարվել են բոլոր անհրաժեշտ հետազոտություններն ու բժշկական պրոցեդուրաները:
Ներկայումս Իլիա Երկրորդի վիճակը գնահատվում է կայուն, սակայն նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որտեղ կատարվում է անհրաժեշտ բուժում։
Բժիշկների խոսքով՝ պատրիարքը հիվանդանոց է տեղափոխվել ստամոքսային արյունահոսությամբ։ Նրան ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: