Թրամփը հետաձգում է այցը Չինաստան` Իրանի պատերազմի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ խնդրել է Չինաստանին ապրիլին նախատեսված իր  այցը մեկ ամսով հետաձգել։

«Պատերազմի պատճառով ես ուզում եմ այստեղ լինել, ես զգում եմ, որ պետք է այստեղ լինեմ։ Այդ պատճառով մենք խնդրել ենք հանդիպումը հետաձգել մոտ մեկ ամսով»,- ասել է նա լրագրողներին։

Ի պատասխան լրագրողների հարցին` նախագահը նշել է, որ այս շաբաթ պատերազմը, ամենայն հավանականությամբ, չի ավարտվի։

«Չեմ կարծում [որ այս շաբաթ], բայց դա շուտով կլինի։ Դա շատ ժամանակ չի պահանջի»,- ասել է նա։

Leave a Comment