
Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ոչ միայն հետպատերազմական Մերձավոր Արևելքը, այլ, դատելով ԱՄՆ-Եվրոպա հակասություններից, հավանաբար նաև այս երկու կենտրոնների միջև հարաբերությունները։
Այդ հարաբերությունների ռազմական հատվածը ուղղակիորեն վերաբերում է ՆԱՏՕ-ին, որի անդամ եվրոպական ոչ մի պետություն, չնայած, ԱՄՆ-ի նախագահի կոչին և բավական կոշտ քննադատությանը, չի ցանկանում ներքաշվել Իրանի դեմ պատերազմում։
Ողջ աշխարհն այժմ, ըստ էության, գտնվում է խոշոր աշխարհաքաղաքական տեղաշարժերի փուլում, և այդ տեղաշարժերից մեկը մեր անմիջական հարևանությամբ է տեղի ունենում»:
Աղբյուրը` Վարդան Ոսկանյան