Ռուսաստանը տիեզերական նոր առաքելության է պատրաստվում

Ռուսաստանը տիեզերական նոր առաքելության է պատրաստվում

Ռուսաստանը պատրաստվում է նոր տիեզերական առաքելություն ուղարկել դեպի Վեներա։ Նախատեսվում է, որ Վեներան-D անունով ծրագիրը կգործարկվի 2036 թվականին։ Այն բազմասարք առաքելություն է լինելու, որը կներառի վայրէջք կատարող սարք, օդապարիկ և ուղեծրային ապարատ՝ մոլորակի մակերևույթն ու մթնոլորտը ուսումնասիրելու համար։ Ծրագիրը մշակվում է դեռ 2003 թվականից։ Սկզբում այն քննարկվում էր որպես հնարավոր համատեղ նախագիծ Ռուսաստանի և NASA-ի միջև, սակայն 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո ամերիկյան կողմը դադարեցրել է համագործակցությունը ռուսական տիեզերական նախագծերի հետ։ 

Ծրագիրը մշակվում է դեռ 2003 թվականից։ Սկզբում այն քննարկվում էր որպես հնարավոր համատեղ նախագիծ Ռուսաստանի և NASA-ի միջև, սակայն 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո ամերիկյան կողմը դադարեցրել է համագործակցությունը ռուսական տիեզերական նախագծերի հետ։ Չնայած դրան՝ Ռուսաստանը շարունակում է առաջ տանել ծրագիրը՝ «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության շրջանակում։ Ռուսաստանի փոխվարչապետ Դենիս Մանտուրովը նշել է, որ Լուսնի և Վեներայի հետազոտությունը կարևոր տեղ է զբաղեցնում երկրի տիեզերական ծրագրերում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է շարունակել այն հաջողությունները, որոնք ժամանակին ունեցել էր Խորհրդային Միությունը Վեներայի ուսումնասիրության ժամանակ։

Վեներա-D նոր առաքելության կարևոր նպատակներից մեկը կլինի Վեներայի ամպերի ուսումնասիրությունը և հնարավոր միկրոսկոպիկ կյանքի որոնումը։ Վերջին տարիներին գիտնականները մոլորակի մթնոլորտում հայտնաբերել էին ֆոսֆին և ամոնիակ գազերի հնարավոր հետքեր, որոնք որոշ դեպքերում կարող են կապված լինել կենսաբանական գործընթացների հետ, թեև այդ տվյալները դեռևս վերջնականապես հաստատված չեն։ Վեներայի ուսումնասիրությամբ հետաքրքրված են նաև այլ տիեզերական գործակալություններ։ Նոր ծրագրեր են մշակում Եվրոպական տիեզերական գործակալությունը և NASA-ն, իսկ Հնդկաստանը նախատեսում է իր առաջին առաքելությունը Վեներա իրականացնել մոտավորապես 2028 թվականին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment