98-րդ «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» ճանաչվեց «Մարտը մարտի հետևից» ֆիլմը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Լոս Անջելոսում կայացավ 98-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը։ «Լավագույն ֆիլմ» ճանաչվեց «Մարտը մարտի հետևից» ֆիլմը:

«Լավագույն դերասանուհի» ճանաչվեց Ջեսսի Բաքլին «Հեմնեթ» ֆիլմի համար: «Լավագույն դերասան» ճանաչվեց Մայքլ Բի Ջորդանը «Մեղսագործները» ֆիլմի համար։ «Լավագույն ռեժիսոր» նոմինացիայում հաղթող ճանաչվեց Փոլ Թոմաս Անդերսոնն իր «Մարտը մարտի հետևից» ֆիլմով:

«Մեղավորները» ֆիլմը, որի համապրոդյուսերն է ամերիկահայ Սև Օհանյանը, ստացել է չորս «Օսկար»: ֆիլմը մրցանակներ է ստացել «Լավագույն դերասան» (Մայքլ Բի Ջորդան), «Լավագույն սցենար» (Ռայան Քուգլեր), «Լավագույն օպերատորական աշխատանք» (Օթըմ Դյուրալդ Արքապաու) և «Լավագույն երաժշտություն» (Լյուդվիգ Գյորանսոն) անվանակարգերում։
 Ջեյմս Քեմերոնի «Ավատար․ կրակ և մոխիր» ֆիլմը ճանաչվել է հաղթող «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում։

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաճվել Էմի Մեդիգան «Զենքեր» ֆիլմի համար։

Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Շոն Փեն «Մարտը մարտի հետևից» ֆիլմի համար։

Լավագույն անիմացիոն ֆիլմ – «K-Pop դևերի որսորդներ»

Լավագույն միջազգային ֆիլմ – «Զգացմունքային արժեք»

Լավագույն վավերագրական ֆիլմ – «Պարոն Ոչ ոք Պուտինի դեմ»

Լավագույն օրիգինալ սցենար – «Մեղավորներ» – Ռայան Քուգլեր

Լավագույն ադապտացված սցենար – «Մարտը մարտի հետևից» – Փոլ Թոմաս Անդերսոն

Լավագույն օրիգինալ երգ – «Ոսկե» «K-Pop: Դևերի որսորդներ» ֆիլմից

Լավագույն օրիգինալ երաժշտություն – «Մեղավորները» – Լյուդվիգ Գյորանսոն

Լավագույն օպերատորական աշխատանք – «Մեղավորները» – Օտում Դուրալդ Արկապո

Լավագույն մոնտաժ – «Մարտը մարտի հետևից» – Էնդի Յուրգենսեն

Լավագույն հնչյունավորում – «F1»

Լավագույն վիզուալ էֆեկտներ – «Ավատար. Կրակ և մոխիր»

Լավագույն բեմական դիզայն – «Ֆրանկենշտեյն»

Լավագույն դերասանական կազմ – «Մարտը մարտի հետևից»

Լավագույն դիմահարդարում և սանրվածք – «Ֆրանկենշտեյն»

Լավագույն զգեստներ – «Ֆրանկենշտեյն»

Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ ճանաճվեց «Աղջիկը, որը մարգարիտներ էր լալիս»։

Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ – «Երգիչները» և «Երկու մարդ, որ փոխանակվում են թքով» (ոչ–ոքի)։

Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ – «Բոլոր դատարկ սենյակները»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment