Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման առիթով. Փաշինյանը՝ Ղազախստանի նախագահին




 


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման առիթով:


 


Ուղերձում նշված է. «Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման առիթով, որը հիմնարար քայլ է Ձեր կողմից հռչակված «Արդար Ղազախստանի» կառուցման ուղղությամբ:


 


Համաժողովրդական քվեարկության արդյունքներով վերստին դրսևորվեց Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների պատասխանատու վերաբերմունքը՝ օրենքի գերակայության պայմաններում երկրի անկախության ու ինքնիշխանության ապահովման, բարեկեցիկ և արդիական հասարակություն կառուցելու գործում:


 


Խորապես վստահ եմ, որ Ղազախստանում սահմանադրական բարեփոխումները նոր լիցք կհաղորդեն Երևանի և Աստանայի միջպետական ռազմավարական գործընկերությանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման:


 


Ի սրտե մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ պետական գործունեության մեջ, քաջառողջություն և բարօրություն»:


 


 


Leave a Comment