Արմեն Գրիգորյանը Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի ԱԳՆ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձել է տարածաշրջանում իրավիճակին և անվտանգային զարգացումներին


 


Մարտի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի երկրների ԱԳՆ արևելյան եվրոպայի վարչությունների տնօրեններից բաղկացած պատվիրակությանը: 


 


ԱԽ քարտուղարը ներկաների խնդրանքով ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերն ու դրանց կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում պատվիրակության անդամներն ընդգծել են, որ աջակցում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:


 


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և դրա շրջանակում անվտանգային զարգացումներին:


 


 ԱԽ գրասենյակ


 


 


Leave a Comment