Թրամփը կարծում է, որ պատերազմը երկար չի տևի, իսկ նավթի գինը կիջնի

Պատերազմի ավարտից հետո նավթի գինը կտրուկ կնվազի. PBS-ի թղթակցին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտից հետո ակնկալում է նավթի գների արագ անկում։

Լրագրողի հետ կարճատև հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հավելել է, որ պատերազմը երկար չի տևի։

Հարցին, թե որքան կարող է տևել պատերազմը, Թրամփը պատասխանել է. «Չեմ կարծում, որ դա երկար կտևի»։

Leave a Comment