Ինչ է կատարվում Նոր Նորքում. Լուսանկար •

Համացանցում տարածվում են կադրեր Նոր Նորք վարչական շրջանից, որտեղ գիշերվա անձրևից հետո փողոցներից մեկում , կարծես, գետ է առաջացել։

Օգտատերերը հրապարակում են տեսանյութեր և լուսանկարներ՝ նշելով, որ տեղում մեծ լճակ է գոյացել, ինչը դժվարացնում է քաղաքացիների և մեքենաների տեղաշարժը։

Սոցցանցերում տարածվող կադրերի ֆոնին շատերը նշում են, որ մինչ քաղաքապետարանը խոսում է տարբեր ցուցանիշների բարելավման մասին, Երևանի մի շարք հատվածներում պահպանվում են տարրական ենթակառուցվածքային խնդիրները, ինչի վառ օրինակներից մեկը անձրևից հետո առաջացած այս լճացած հատվածն է:

Նիկոլ Փաշինյան, Ձեր համար նորմա՞լ է, որ կարող են Երևանի կենտրոնական փողոցներն ով ուզի քանդի ու քաղաքացիները հայտնվեն այս վիճակում: Երևանի քաղաքապետարանի տղերքը զբաղված են «հարսանիքի» նախապատրաստական գործերով: Միայն 8 մեքենա տրաքացրել են անվադողերը։

Ինչ է կատարվում Նոր Նորքում

Leave a Comment