Շարունակվում է հայ միջնադարյան գրավոր կոթողների միջազգայնացումը

2026 թ. մարտի 12-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Tovmasyan Foundation-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը ստորագրել են 5-ամյա համագործակցության հուշագիր, հայտնում են Մատենադարանից։

Համագործակցությունը կմեկնարկի հայոց միջնադարի մեծանուն գիտնական բժիշկ, բնագետ և փիլիսոփա Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» աշխատության բնագրի հրատարակմամբ և անգլերեն թարգմանությամբ (աշխատասիրությամբ՝ Մատենադարանի բժշկական և բնագիտական բնագրերի ուսումնասիրման խմբի գիտաշխատող Կարինե Մոսիկյանի)։

«Այս նախաձեռնությունը մեծապես նպաստելու է բժշկապետի գիտական ժառանգության միջազգային ճանաչելիության բարձրացմանը և գիտական հարթակներում հայ միջնադարյան բժշկության դիրքավորմանը։ Համագործակցությունը բխում է Մատենադարանի գիտահրատարակչական գործունեության ռազմավարությունից», ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment