«Մարտեր մեկը մյուսի հետևից» ֆիլմը կիրակի երեկոյան «Օսկար» մրցանակաբաշխության հաղթող ֆիլմ ճանաչվեց՝ արժանանալով վեց մրցանակի, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ։
Փոլ Թոմաս Անդերսոնի ռեժիսորական աշխատանքը արժանացել է նաև «Լավագույն ռեժիսոր», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն դերասանական կազմ» անվանակարգերում։
Ստանալով «Լավագույն ֆիլմ» մրցանակը՝ Անդերսոնը ոգևորված էր։ «Ի՜նչ երեկո էր, տղերք։ Եկեք մարտինի խմենք, սա իրոք հրաշալի է», – ասաց նա։
Ռեժիսորը, որի ֆիլմերն առաջադրվել են 41 անվանակարգերում, բայց երբեք չեն հաղթել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, ասել է, որ հաղթողները կախված են «այդ օրվա տրամադրությունից։
Շոն Փենը, որն արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակին ֆիլմում իր դերի համար, չի գնացել իր մրցանակն աստանալու Նա բաց է թողնել արարողությունը և թռել Ուկրաինա՝ Զելենսկու հետ հանդիպման. հաղորդում է The New York Times-ը։
2022 թվականի պատերազմից ի վեր Շոն Փենը հաճախ է այցելում Ուկրաինա, նա նույնիսկ իր «Օսկար» արձանիկներից մեկը նվիրել է Զելենսկուն և ասել՝ թող մնա այստեղ՝ մինչև պատերազմի ավարտը։ Փենը Զելենսկուց ստացել է Ուկրաինայի 3-րդ աստիճանի մեդալ՝ «արժանապատիվ ծառայությունների համար»։