Մեկնարկել են Պուշկինյան լեռնանցքի շուրջ 13.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Պուշկինյան լեռնանցքի շուրջ 13.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները

«Ճանապարհային դեպարտամենտ»-ից հայտնում են, որ Լոռու մարզում մեկնարկել են Պուշկինյան լեռնանցք ավտոճանապարհի շուրջ 13.3կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։

«Այս ճանապարհը շրջանցում է Պուշկինի թունելը։ Ճանապարհը գտնվում էր անմխիթար վիճակում, պատվածքը գրեթե ամբողջովին քայքայված էր։

Ներկայում կապալառուի կողմից իրականացվում են կմ0+000-կմ6+500 հատվածի հողային պաստառի շեպերի հանույթի և շեպերի հարթեցման աշխատանքներ։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment